«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2021- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 29 май 2025
«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2021- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 29 май 2025
ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 –7

«Մաչանենց» արվեստի միջազգային 6-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ: Սիմպոզիումի գործընկերն է՝ Հայաստանի նկարիչների միությունը։
1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Սիմպոզիումի նպատակն է՝
· Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
· Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
«Մաչանենց» արվեստի միջազգային 6-րդ սիմպոզիումի խորագիրն է «ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ»։
Սիմպոզիումը նվիրվում է աշխարհի ներկապնակին գույներ բերող մարդկանց:
Սիմպոզիումի վերջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ:
Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ։
2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:
3 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  • Սիմպոզիումի տևողությունը 7 օր է:
  • Տրվում է մասնակցության վկայական:
  • Ստեղծագործելու թեման ազատ է:
  • Հայաստանից դիմած նկարիչների մասնակցությունն անվճար է։
  • Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով:
  • Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ։
  • «Մաչանենց» սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային կատալոգում կներառվեն սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները:
  • Սուրճը, թեյը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։
  • Մասնակից նկարիչները կարող են ներկա գտնվել մշակութային երեկոներին:

4. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄԱԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
· Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2 նկար և նվիրում սիմպոզիումի ֆոնդին:
· Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը:
· Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը:
5. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
Ստեղծագործելու թեման ազատ է։
6. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36
Հեռ. (+374) 94 04 56 10, (+374) 93 23 33 26
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com
Կայք : www.cau.am
ՖԵՅՍԲՈՒՔ՝

Share

Related news