Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, «Մաչանենց» սոցիալ-մշակութային Բերդաքաղաքում տեղի ունեցավ իրադարձություն՝ «Մտքի Թատրոն-Թանգարանի» հանդիսավոր բացումը։ Այսօր մենք միասին բացեցինք մի նոր դուռ, որի հետևում թանգարանային նմուշները ստացան ձայն, իսկ պատերը վերածվեցին կենդանի հիշողության։
Միջոցառումը համախմբել էր պատվավոր հյուրերի և միջազգային գործընկերների։
Մեզ համար պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Վրաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Քուվեյթի, Բուլղարիայի, Իրանի, Իրաքի, Ռուսաստանի և Բրազիլիայի դեսպանատների, ինչպես նաև Եվրոպական Միության ներկայացուցիչներին։
Մշակութային այս տոնին իրենց մասնակցությունն ունեցան նաև մեր վստահելի գործընկերները՝
1. ԿԳՄՍ նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Վաղարշապատի համայնքապետարանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները։
2. «Գալուստ Կյուլպէնկեան», «Ջինիշյան հիշատակի», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Ամքոր Հայաստան» հիմնադրամների ներկայացուցիչները։
3. Մատենադարանի և կրթական ու մշակութային ոլորտի այլ հեղինակավոր կառույցների ղեկավարներն ու մոտ 40 դպրոցների տնօրենները։
Օրվա հագեցած ծրագիրը.
Հանդիսավոր ընդունելություն և Թատրոն-Թանգարանի բացում՝ ժապավենի կտրման արարողությամբ։
Ինտերակտիվ թատերական խաղ-ներկայացում թանգարանի բակում և ցուցասրահներում։
«Անբան Հուռին և Ոսկանը» ներկայացման դիտում Մաչանենց Թատրոնում։
Հայկական «Մաչանենց» գինու համտես և ջերմ հյուրասիրություն։
Միջոցառման շրջանակում ներկա գտնվող դպրոցների գրադարաններին հանձնվեցին խորհրդանշական նվերներ՝ «Մաչանենցի Իմաստության կոշիկներ» 6-րդ գիրքը, ինչպես նաև ներկայացման անվճար տոմսեր՝ աշակերտների համար։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և հյուրերին՝ այս պատմական օրը մեզ հետ կիսելու և մշակութային նորարարությանը սատարելու համար։
