«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2019 29 май 2025
«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2019
29 май 2025
ՕԳՈՍՏՈՍԻ 13-20
«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ: Սիմպոզիումի
գործընկերն է Հայաստանի նկարիչների միությունը։
1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Սիմպոզիումի նպատակն է՝
- Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
- Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումի խորագիրն է
«ՎՐՁԻՆՆԵՐԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ»
Սիմպոզիումի հիմնադիրներ Գրիգոր Մաչանենցի և Ընծայի պապիկը շատ է սիրել համբուրել, այդ պատճառով նրան ժողովուրդը տվել է «Մաչանենց» անունը։ «Մաչ» նշանակում է համբույր («Մաչան»՝ համբուրող մարդ)։ Սիմպոզիումը ի պատիվ այդ սիրո մեծ վարպետի կոչվում է «Մաչանենց»։ Սիմպոզիումի ընթացքում մասնակից նկարիչները որպես սիրո կնիք կթողնեն իրենց շրթունքի հետքը և գրառում կանեն համբույրի մատյանում։ Այն կտեղադրվի ՀՄԽ-ի թանգարանում։
Սիմպոզիումի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ:
Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։
2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումին կարող են դիմել միայն այն արվեստագետները, ովքեր չեն մասնակցել նախորդ 4 սիմպոզիումներին։
Շնորհակալություն ենք հայտնում նախորդ 4 սիմպոզիումների բոլոր մասնակիցներին և սիրով սպասում ցուցահանդեսի բացմանը։
Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.comէլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
· Սիմպոզիումի տևողությունը 7 օր է:
· Տրվում է մասնակցության վկայական:
· Ստեղծագործելու թեման ազատ է:
· Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով:
· Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ։
· «Մաչանենց» սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային կատալոգում կներառվեն սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները:
· Սուրճը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։
· Մասնակից նկարիչները կարող են ներկա գտնվել մշակութային երեկոներին:
3. ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2 նկար և նվիրում սիմպոզիումի ֆոնդին: Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը: Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը:
4. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
Ստեղծագործելու թեման ազատ է։
5. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36
Հեռ. (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10
Էլ. փոստ՝ machanentssymposium@gmail.com
Կայք՝ www.cau.am
Էլ. փոստ՝ machanentssymposium@gmail.com
Կայք՝ www.cau.am
Ֆեյսբուք՝ www.facebook.com/CAUNGO/
www.facebook.com/machanentsartsymposium/