Մեր մասին
Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի Մաչանենց տանը 7 տարի գործող մարմնամտային առողջության (արտթերապիա) կենտրոնն Արմավիրի մարզում առաջատարներից է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և եիտասարդների աջակցության ոլորտում:
Կենտրոնում տարեկան շուրջ 180 երեխա ստանում է մասնագիտական օգնություն՝ առկա և հեռավար ձևաչափերով: Մենք աշխատում ենք ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների հետ, որոնք ունեն հոգեբանական, լեզվական, վարքային և այլ զարգացման առանձնահատկություններ:
Մասնագիտական թիմ
Մեր փորձառու թիմը ներառում է՝
● Հոգեբան
● Ընտանեկան հոգեբան
● Լոգոպեդ
● Էրգոթերապիստ
● Կինեզոթերապիստ
Նպատակներ և գործունեություն
Մեր առաքելությունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավումն է՝
● Արտթերապիայի մեթոդների կիրառմամբ
● Մասնագիտական անվճար աջակցության ապահովմամբ
● Սոցիալականացման խթանմամբ
Ծառայություններ և միջոցառումներ
Հիմնական պարապմունքներ
Մասնագիտական անհատական և խմբային պարապմունքներ՝ յուրաքանչյուր երեխայի կարիքներին համապատասխան:
Սոցիալականացման ծրագրեր
● Բաց դասեր
● Սոցիալականացման դասեր
● Խմբային աշխատանքներ
● Հանրային միջոցառումներ
Զգայական սենյակ
Նորագույն տեխնոլոգիաներով կահավորված սենյակ՝
● Լուսային էֆեկտներ
● Հոտային գեներատոր
● Պրոյեկտոր
● Էլեկտրոնային գրատախտակ
Թերապևտիկ մեթոդներ՝
● Երաժշտաթերապիա
● Հեքիաթաթերապիա
● Ավազաթերապիա
● Կավաթերապիա
● Զգայական ինտեգրացիա
● Դիդակտիկ խաղեր
Ծնողների աջակցություն
Մայրիկների ակումբ
Պարբերական հանդիպումներ ընտանեկան հոգեբանի և մասնագետների հետ՝
● Փորձի փոխանակում
● Հաջողության պատմություններ
● Գործնական խորհուրդներ
● Հրավիրված մասնագետների հետ հանդիպումներ
«Ծնողի կողքին» հեռուստահաղորդաշար
Արփիմեդիա հեռուստաընկերության «ՆՈւՌ» ալիքով հառարձակվող մասնագիտական հաղորդաշարը նվիրված է՝
● Երեխաների ճիշտ դաստիարակության սկզբունքներին
● Զարգացման փուլային առանձնահատկություններին
● Գործնական խորհուրդներ և ռազմավարություններ ծնողների համար
● Առողջ հասունացման և դրական առաջխաղացման ապահովմանը
Գործընկերություն
Ծրագիրն իրականացվում է Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից «ԱՄՔՈՐ Հայաստան» ԲՀ-ի աջակցությամբ:
Կապ մեզ հետ
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Հեռախոս՝ +374 77 04 56 10
Էլ. փոստ՝ crossofarmenianunityngo@gmail.com
Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի - Ուրբաթ, 09:00-18:00