«ՄԵՐ ՍԵՐԸ ՁԵԶ» շրջագայություն Աթենք, Հունաստան

Մաչանենց արվեստի միջազգային շրջագայությունները շարունակվում են։

Մշտապես կարևորելով Հայաստան-Սփյուռք կապը՝ Ապրիլի 12-ին Հունաստանի Աթենք քաղաքում տեղի ունեցավ «ՄԵՐ ՍԵՐԸ ՁԵԶ» խորագրով
Մաչանենց միջազգային Արվեստի սիմպոզիումի հավաքածուի ցուցահանդեսն ու Արփինե Բաբախանյանի բարեգործական մենահամերգը՝ մասնակցությամբ «Ավետիս» պարախմբի։

Ցուցահանդեսն ու համերգը կայացան շատ մտերմիկ միջավայրում, ունեցանք ջերմ ընդունելություն հույների ու հունահայերի կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում Հունահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խորեն եպս. Առաքելյանին, «Արարատ ՄՄՄ»-ին, Հունահայոց Թեմական խորհրդին հրավերի և միջոցառման կազմակերպմանը նպաստելու համար։

Ներկա էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ տիկին Լիա Միրզոյանը, Հայաստանի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ, Աթենքի հանձնակատար պարոն Միսակ Հովսեփյանը և այլ հասարակական ազգային գործիչներ։

Պատկերասրահ Галерея Gallery