Կողմնացույց մասնագիտական կողմնորոշման ծրագիր երիտասարդների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ն «Ամքոր Հայաստան» ԲՀ-ի հետ համատեղ մեկնարկում է «Կողմնացույց» ծրագիրը՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ երիտասարդների համար։
Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի 14-21 տարեկան երիտասարդների համար և բաղկացած է ֆոկուս-խմբային անվճար քննարկումներից և դասընթացներից։
Մանրամասները բաց չթողնելու և այս կարևոր հնարավորությունից օգտվելու համար շտապեք հետևել էջին և նախապես գրանցվել։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

Պատկերասրահ Галерея Gallery